ՄՄարո Թարվերդյան

Հայաստանը կանգնած է Լիբանանի կողքին այս մարտահրավերներով լի շրջանում. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Լիբանանի վարչապետին

Հայաստանը կանգնած է Լիբանանի կողքին այս մարտահրավերներով լի շրջանում. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Լիբանանի վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաջիբ Միկաթիին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի եղբայրական ժողովրդին՝ Լիբանանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Հայ-լիբանանյան հարաբերությունները բնորոշվում են մեր ժողովուրդների բարեկամական պատմական կապերով, քաղաքակրթական ընդհանրություններով և դժվարին պահերին փոխադարձ աջակցության ավանդույթներով: Հայաստանը կանգնած է Լիբանանի կողքին այս մարտահրավերներով լի շրջանում, և լիահույս եմ, որ Լիբանանի ժողովուրդը մոտ ապագայում կհաղթահարի առկա դժվարություններն ու կվերագտնի կայունության և զարգացման ուղին:

Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ հարաբերությունների առկա բարձր մակարդակն ու պատրաստակամ է ընդլայնելու փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին` հարատև կայունություն և բարօրություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում