ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ևս մեկ անգամ կոչ է արել արևմտյան երկրներին Կիևին ընդունել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կազմում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ևս մեկ անգամ կոչ է արել արևմտյան երկրներին Կիևին ընդունել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կազմում

«Բոլորդ տեսնում եք, թե Ուկրաինան ինչքան մեծ ներդրում ունի մեր համայնքի պաշտպանության գործում, բոլորդ տեսնում եք, թե որքան կարևոր է, որ մենք միավորվեցինք փետրվարի 24-ից հետո: Հետևաբար, դրա շնորհիվ դուք տեսնում եք նաև, որ Ուկրաինան պետք է դառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ: Ես կոչ եմ անում աջակցել ԵՄ-ին և դաշինքին անդամակցելու մեր հայտերին»,- երկուշաբթի ասել է Զելենսկին՝ տեսաուղերձով ելույթ ունենալով Մադրիդում դաշինքի խորհրդարանական վեհաժողովի հանդիպմանը։

Զելենսկին կոչ է արել արևմտյան երկրներին այդ նպատակի համար անել «ամեն ինչ իրենց ուժերի սահմաններում», ներառյալ նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և սկսել իրագործել «խաղաղության բանաձևը»։ Նոյեմբերի 15-ին G20-ի գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահն առաջարկել է 10 կետից բաղկացած «խաղաղության ծրագիր»։ Դրանց թվում է՝ միջուկային, պարենային և էներգետիկ անվտանգության ապահովումը, «պահվող անձանց» փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով, ինչպես նաև ռուսական զորքերի դուրսբերում և Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնում։ «Ես ձեզ և ձեր երկրներին առաջարկում եմ ընտրել խաղաղության բանաձևի այն կետը, որտեղ դուք կարող եք ցույց տալ ձեր առաջնորդությունը», - ասել է նա։

Զելենսկին կրկին խնդրել է Կիևին տրամադրել հակաօդային պաշտպանության համակարգեր և ֆինանսական աջակցություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում