ՎՎահե Դավթյան

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մասնակցում են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մասնակցում են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին

Նոյեմբերի 18-21-ը Մադրիդում ընթանում են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքները:

 

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ նույնպես մասնակցում է խորհրդարանական վեհաժողովի 68-րդ ամենամյա նստաշրջանին:

 
 
Անդրանիկ Քոչարյանը և պատվիրակության անդամ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մասնակցում են տնտեսական և անվտանգության հարցերի, քաղաքական, գիտության և տեխնոլոգիայի, ժողովրդավարության և անվտանգության, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերին:
 
 
Նշված հանձնաժողովների նիստերին այս անգամ մասնակցում է նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը:
 

 

ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նիստերին ՀՀ ԱԺ պատվիրակության հետ մասնակցում են նաև Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը և Հյուսիատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի տեղակալ Արթուր Հակոբյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում