ՄՄարիամ Մխիթարյան

Տոկաևը հաղթում է Ղազախստանի նախագահական ընտրություններում՝ ստանալով 80 տոկոսից ավելի ձայն

Տոկաևը հաղթում է Ղազախստանի  նախագահական ընտրություններում՝ ստանալով 80 տոկոսից ավելի ձայն

Ղազախստանում ավարտվել են արտահերթ նախագահական ընտրությունները, և, ըստ նախնական տվյալների, հաղթում է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ձայների 81,31%-ով, գրում է РИА Новости-ն:

Այս տարի անցկացված սահմանադրական բարեփոխումներով Ղազախստանի նախագահի լիազորությունները սահմանափակվեցին։ Բացի այդ, պետության ղեկավարն այդ պաշտոնը կարող է զբաղեցնել միայն մեկ անգամ՝ յոթ տարի ժամկետով։

Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՊՀ-ի, Թյուրքական պետությունների կազմակերպության դիտորդական առաքելությունները, ինչպես նաև Ռուսաստանի դեսպանատունը, հայտարարել են, որ արտահերթ նախագահական ընտրությունները Ղազախստանում լավ էին կազմակերպված, անցել են բաց, արդար և թափանցիկ, խախտումներ չեն եղել:

Ընտրություններում հաղթանակի առիթով Տոկաևն արդեն շնորհավորանքներ է ստացել: Առաջին շնորհավորողներից էին Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաևը, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում