ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան պատրաստվում է ցամաքային ռազմական գործողության Սիրիայում

Թուրքիան պատրաստվում է ցամաքային ռազմական գործողության Սիրիայում

Թուրքիան կարող է ցամաքային գործողության նախապատրաստվել Սիրիայի հյուսիսում, գրում է republicworld.com-ը։

Նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Սիրիայի հյուսիսում և Իրաքում քրդական կազմավորումների դեմ «Ճանկեր-սուր» օդային գործողության մեկնարկի մասին։

««Ճանկ-սուր» գործողության ընթացքում ոչնչացվել է ահաբեկիչների 89 թիրախ՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության շատ գրոհայիններ, այդ թվում՝ մի քանի բարձրաստիճան ղեկավարներ: Այս գործողությունը համարվում է հնարավոր առաջին քայլը Սիրիայում ցամաքային հարձակում սկսելու համար»,- գրում է կայքը։

Հաղորդվում է, որ Թուրքիայի վեց տարբեր ռազմաբազաներից օդ բարձրացող ինքնաթիռները միաժամանակյա գործողություններ են իրականացրել Սիրիայի և Հյուսիսային Իրաքի թիրախների դեմ:

«Գործողության ընթացքում, որն իրականացվել է մարտական ​​և աջակցող ինքնաթիռներով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով, ոչնչացվել են թիրախներ, այդ թվում՝ ահաբեկիչներին պատկանող ապաստարաններ, բունկերներ, քարանձավներ, թունելներ և պահեստներ»,- նշում է լրատվականը:

Գործողության պատճառը նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունն էր։ Իսթիքլալ բանուկ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվե՝ ավելի քան 80-ը։ Կասկածյալը կալանավորվել է, նա խոստովանել է, որ կապ ունի Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հարձակումն իրականացնելու հրամանը եկել է Քոբանիից, իսկ հանցագործը երկիր է մտել Աֆրինով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում