Լույս է տեսել կանադահայ լուսանկարիչ Հրայր Բազեի՝ Արեւմտյան Հայաստանի հուշարձանների մասին պատմող գիրքը

Լույս է տեսել կանադահայ լուսանկարիչ Հրայր Բազեի՝ Արեւմտյան Հայաստանի հուշարձանների մասին պատմող գիրքը

17 տարվա քրտնաջան աշխատանքի եւ Արևմտյան Հայաստան կատարած 30 ուղեւորության արդյունքում լույս է տեսել կանադահայ լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի «100» գիրքը: Այն հազարամյակների հայկական ժառանգությունն ամբողջացնող 500 էջանոց լուսանկարների ալբոմ  է՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Գրքի 2 500 օրինակն առաջիկայում տարածվելու է աշխարհով մեկ: Դրանք նվիրվելու են խորհրդարանների ղեկավարներին, տարբեր պաշտոնյանների ու դեսպանների: Ձեռքով կազմած առաջին օրինակը լուսանկարիչն Արցախ էր տարել:

Ալբոմի շնորհանդեսով հայկական երկրորդ հանրապետությունում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը:

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում