ՎՎարդուհի Հարությունյան

ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Լավրովի մասնակցության մերժումը Լեհաստանի կողմից սադրանք է. ՌԴ ԱԳՆ

ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Լավրովի մասնակցության մերժումը Լեհաստանի կողմից սադրանք է. ՌԴ ԱԳՆ

ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի որոշումը՝ մերժելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը դեկտեմբերի 1-2-ը Լոձ քաղաքում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, աննախադեպ է և սադրիչ՝ նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Գերատեսչությունից հայտնել են նաև, որ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ռուսական պատվիրակությունը կգլխավորի կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«ԵԱՀԿ-ն ամրապնդելու փոխարեն՝ Վարշավան ամբողջ տարվա ընթացքում համառորեն քանդում է նրա հիմքերը, անում հնարավորը՝ հիմնարար կոնսենսուսի մշակույթի վերացման համար, խթանում կենտրոնախույս վտանգավոր միտումները: Հիմնական միջոցառումների մեծ մասը չեղարկվել կամ անցկացվել է այլ ձևաչափերով, ընդ որում՝ ոչ կոնսենսուսային»,- նշված է հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում