ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպել են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահի հետ

ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպել են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի  Լանդթագի նախագահի հետ

Նոյեմբերի 17-ին ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագում տեղի է ունեցել Լանդթագի նախագահ, դոկտոր Գուննար Շելլեմբերգերի հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակության հետ՝ Վլադիմիր Վարդանյանի ղեկավարությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

 

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը և ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեպան Վիկտոր Ենգիբարյանը:

 

 

Հանդիպման ընթացքում Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն է հայտնել երկրամասի Լանդթագին ջերմ ընդունելության համար՝ վստահեցնելով, որ այն առաջին ծիծեռնակը կդառնա հետագա համագործակցության շարունակականության ապահովման համար:

 

«Անչափ տպավորված լինելով Հայաստան կատարած իր այցից՝ Լանդթագի նախագահը հաստատագրեց, որ արդեն ուրվագծված են Հայաստանի հետ հետագա համագործակցության ուղղություններն ու արդյունավետ փոխգործակցության հեռանկարները։

 

Հանդիպմանը փոխադարձ համագործակցության ոլորտներից առանձնացվեցին հատկապես մշակույթի և գյուղատնտեսության ոլորտների շուրջ փոխգործակցության իրատեսական հնարավորությունները՝ հույս հայտնելով, որ խորհրդարանականները կկամրջեն այս ոլորտների հետագա փոխշփումները:
 

 

Ներկաները երկուստեք վստահություն հայտնեցին երկու խորհրդարանների միջև կառուցողական և բարեկամական հարաբերություններ ձևավորելու պատրաստակամության շուրջ, որին հետագայում կնպաստեն շարունակական բնույթ կրող մասնագիտական բովանդակային հանդիպումները:

 

Կողմերը վստահեցրեցին, որ մոտ ապագայում անպայման կձևավորվեն համագործակցության խորացմանը միտված մասնագիտական հանձնախմբեր»,- ասված է գրառման մեջ:
 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում