ՄՄարիամ Մխիթարյան

Նենսի Փելոսին հեռանում է Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդի պաշտոնից՝ պահպանելով մանդատը

Նենսի Փելոսին հեռանում է Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդի պաշտոնից՝ պահպանելով մանդատը

Դեմոկրատ կոնգրեսական Նենսի Փելոսին նոյեմբերի 17-ին որոշել է հեռանալ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդի պաշտոնից: Նա հայտարարել է, որ չի ցանկանում վերընտրվել՝ երիտասարդների համար ճանապարհ բացելու նպատակով և հավելել է, որ կմնա պալատի սովորական անդամ։ Նրա հայտարարությունը հայտնում է CNN-ը:

82-ամյա Փելուսին նման որոշում է կայացրել, երբ դեմոկրատները Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո կորցրել են մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում, Փելոսին էլ կորցրել է խոսնակի պաշտոնը։ Փոխարենն այդ պաշտոնում կառաջադրվի հանրապետական Քևին Մաքքարթին։

Փելոսին Դեմոկրատական ​​խմբակցության առաջնորդն է 2003 թվականից։ Նա առաջին և մինչ այժմ միակ կինն է, որը զբաղեցրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը։ Փելոսին եղել է խոսնակ 2007 թվականի հունվարից մինչև 2011 թվականի հունվարը, այնուհետև 2019 թվականի հունվարից մինչ այժմ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում