ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները պահանջել են Կիևի ֆինանսական աջակցության աուդիտ անցկացնել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները պահանջել են Կիևի ֆինանսական աջակցության աուդիտ անցկացնել

Հանրապետականներն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում բանաձև են ներկայացրել՝ վերանայելու Կոնգրեսի կողմից Ուկրաինային աջակցելու համար 2021 թվականի հունվարից 20-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը հատկացված միջոցները՝ ասել է Ջորջիա նահանգից Կոնգրեսի ստորին պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը, գրում է The Hill-ը։

Ըստ բանաձևի՝ նախատեսվում է հարցում ուղարկել Միացյալ Նահանգների նախագահին, պաշտպանության նախարարին, և պետքարտուղարին էլ հանձնարարել Ներկայացուցիչների պալատ ներկայացնել հատկացված միջոցների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր:

Գրինը նշել է, որ «պահանջում է աուդիտ սկսել տարբեր ​​ձևով Ուկրաինա փոխանցված ամերիկացի հարկատուների յուրաքանչյուր դոլարի նկատմամբ»։

Կոնգրեսականը հիշեցրել է, որ Վաշինգտոնը ֆինանսավորում է Ուկրաինայի բյուջեն, Բայդենի վարչակազմը Կիևին տրամադրել է ավելի քան 20 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, ինչպես նաև մոտ 10 միլիարդ դոլարի հումանիտար և մոտ 13 միլիարդ դոլարի տնտեսական օգնություն: Ելնելով այս տվյալներից՝ Գրինը հարց է տվել, թե «արդյոք Ուկրաինան Միացյալ Նահանգների 51-րդ նահա՞նգն է, և ի՞նչ պաշտոն է զբաղեցնում Զելենսկին ամերիկյան կառավարությունում»։

Նոյեմբերի 15-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից խնդրել էր ևս 37 միլիարդ դոլարի օգնություն Կիևին։

Բացի Գրինից, բանաձևի համահեղինակներ է դարձել ևս 10 հանրապետական։ Նրանք խնդրում են Ուկրաինայի ֆինանսավորման հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու այլ տեղեկություններն ուղարկել բանաձևի ընդունումից ոչ ուշ, քան 14 օր հետո։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում