ՄՄարիամ Մխիթարյան

7 տասնամյակ շարունակ մարդու իրավունքների հարցը ներքին խնդիր չի համարվում. Մարուքյանը՝ Ադրբեջանի պնդումների մասին

7 տասնամյակ շարունակ մարդու իրավունքների հարցը ներքին խնդիր չի համարվում. Մարուքյանը՝ Ադրբեջանի պնդումների մասին

Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է. Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը և հիշեցրել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 3 մշտական անդամները, ԵԱՀԿ-ն, այժմ էլ՝ Եվրամիությունը տասնամյակներ շարունակ ոչ մի ներքին հարցով չեն զբաղվել:

«Մարդու իրավունքների հարցը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր 7 տասնամյակ չի դիտարկվել որպես ներքին խնդիր»,- եզրափակել է Մարուքյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում