ՎՎարդուհի Բալյան

ԱԳ նախարարի տեղակալը հյուրընկալել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

ԱԳ նախարարի տեղակալը հյուրընկալել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի և ԶՖԳ միջև ձևավորված սերտ գործակցությունը և վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ընդլայնելու գործակալության հետ համագործակցությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ.» ճանապարհային քարտեզի դրույթների իրագործման ընթացքին (ստորագրվել է 2021թ. դեկտեմբերի 9-ին)։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում իրականացվող ԶՖԳ ընթացիկ, ինչպես նաև նոր ծրագրերի իրականացման շուրջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում