ՎՎարդուհի Հարությունյան

Միշուստինը Ադրբեջանում կհանդիպի Ալիևի հետ

Միշուստինը Ադրբեջանում կհանդիպի Ալիևի հետ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը նոյեմբերի 17-18-ը աշխատանքային այցով կժամանի Ադրբեջան, որտեղ կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտնել են ՌԴ կառավարությունից:

«Կառավարության ղեկավարը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, բանակցություններ կվարի վարչապետ Ալի Ասադովի հետ, ինչպես նաև կմասնակցի ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային XI համաժողովի աշխատանքներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ համաժողովին կմասնակցեն երկու երկրների կառավարությունների ղեկավարները, կառավարության անդամներ, գործարար շրջանակների և տարածաշրջանների ներկայացուցիչներ: Սպասվում է նաև տարբեր ոլորտներում համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում