ՄՄարիամ Մխիթարյան

G20-ի գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել չսրել իրադրությունը Լեհաստանում հրթիռի հետ կապված միջադեպից հետո

G20-ի գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել չսրել իրադրությունը Լեհաստանում հրթիռի հետ կապված միջադեպից հետո

Հակամարտության բոլոր կողմերը պետք է հանգստություն պահպանեն, որպեսզի կանխվի Ուկրաինայում էսկալացիան՝ Լեհաստանում ընկած հրթիռների հետ կապված միջադեպի ֆոնին: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը, մեջբերում է РИА Новости-ին։

Դիվանագետն ընդգծել է, որ Պեկինը շարունակում է խրախուսել երկխոսությունը և կոչ է անում բանակցություններ սկսել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման համար։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հորդորել է սպասել Լեհաստանում հրթիռի հետ կապված միջադեպի հետաքննության ավարտին և այս կապակցությամբ խուսափել հապճեպ եզրակացություններից։

Լեհաստանի կառավարությունը դեռ չի կարող ասել, թե ով և ինչ նպատակով է արձակել իր տարածքում ընկած հրթիռները։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն:

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն կոչ է արել բոլոր կողմերին ձեռնպահ մնալ Լեհաստանում հրթիռի հետ կապված միջադեպից հետո լարվածության սրումից:

Հրթիռների անկման մասին հաղորդագրությունը տարածվել է նոյեմբերի 15-ին Ուկրաինայի տարածքում մի քանի ժամ տևած հրթիռակոծությունների մասին լուրերի ֆոնին:

Ռուս ռազմական փորձագետներից մեկը չի բացառել, որ Լեհաստանի տարածք են ընկել Ս-300 համալիրի ուկրաինական զենիթային կառավարվող հրթիռները, որոնք օգտագործվել են ռուսական հարվածներից պաշտպանվելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում