ՄՄարիամ Մխիթարյան

Ադրբեջանն ու Հայաստանը պետք է պահպանեն խաղաղ բանակցությունների տեմպը. Բլինքեն

Ադրբեջանն ու Հայաստանը պետք է պահպանեն խաղաղ բանակցությունների տեմպը. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ, որում Բլինքենն անհրաժեշտ է համարել, որ Ադրբեջանն ու Հայաստանը պահեն խաղաղ բանակցությունների թափը:

Հեռախոսազրույցից հետո ԱՄՆ պետքարտուղարը նաև նույնաբովանդակ գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում: «Ես վարչապետ Փաշինյանին կոչ եմ արել նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպումից հետո պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների տեմպը: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ջանքերին»,- գրել է Բլինքենը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում