ՎՎարդուհի Հարությունյան

Հայաստանն ադրբեջանական ագրեսիայի զոհ է, իսկ մեր անտարբերությունը ողբալի է. Ժան Լուի Մասոն

Հայաստանն ադրբեջանական ագրեսիայի զոհ է, իսկ մեր անտարբերությունը ողբալի է. Ժան Լուի Մասոն

Հայաստանը ադրբեջանական ագրեսիայի զոհ է, իսկ մեր անտարբերությունը ողբալի է՝ հայտարարել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ժան Լուի Մասոնը:

«Այս նախագիծը շատ կարևոր է։ Բռնապետ Ալիևը պետք է պատասխանատվության ենթարկվի: Թուրքիայի դերը նույնպես չպետք է անտեսել: Էրդողանը Թուրքիայի հարևանությամբ գտնվող բոլոր տարածքներում կարծես թե փորձում է կոնֆլիկտային օջախներ ստեղծել: Նա չի ընդունում 1915 թվականի ոճրագործությունը: Կարծես, երկրորդ Ցեղասպանությունն են իրականացնում հայերի նկատմամբ, ինչպես նաև երրորդ ցեղասպանությունը՝ քրդերի նկատմամբ:

ՆԱՏՕ-ի և Եվրամիության վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ խտրական է: Օրինակ՝ Ռուսաստանին դուրս ենք թողել Եվրոպայի խորհրդից, բայց նույնը չենք անում Ադրբեջանի և Թուրքիայի դեպքում: Ամենավատն այն է, որ նույնիսկ բնական գազի գնման ծավալներն ենք կրկնապատկում: Երբ համեմատում ենք՝ ինչ է տեղի ունենում Ուկրաինայում և Հայաստանում, կարող ենք ասել, որ Ֆրանսիան և Եվրոպայի խորհուրդը հավանություն են տալիս այն ամենին, ինչ տեղի է ունենում, անտեսում ենք պատերազմական հանցագործությունները: Այսօր ստեղծված իրավիճակի համար բարոյական պատասխանատվություն են կրում ԵՄ ղեկավարները»,- ասել է սենատորը։

Սենատորը հայտարարությունն արել է Ֆրանսիայի Սենատում կայացած՝ Հայաստանի օկուպացված տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերման, հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կիրարկման ապահովման և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով բանաձևի քննարկման ժամանակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում