ՎՎարդուհի Հարությունյան

ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքների դեմ տասնամյակներ աշխատելուց հետո Ալիևան այլևս բարի կամքի դեսպան չէ. Բալայան

ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքների դեմ տասնամյակներ աշխատելուց հետո Ալիևան այլևս բարի կամքի դեսպան չէ. Բալայան

Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել:

«Հիանալի նորություն օրվա մեկնարկի համար. Ադրբեջանի նախագահի կինը՝ տիկին փոխնախագահը, այլևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան չէ: Այս կազմակերպության արժեքների և սկզբունքների դեմ տասնամյակներ աշխատելուց հետո, իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը մերժելուց հետո արդարությունը հաղթեց»,- գրել է դիվանագետը:

Ավելի վաղ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան դադարեցրել է գործունեությունը որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում