ՄՄարիամ Մխիթարյան

Դոնալդ Թրամփն ընդդեմ Ռոն Դեսանտիսի

Դոնալդ Թրամփն ընդդեմ Ռոն Դեսանտիսի

ԱՄՆ նախկին նախագահը քննադատել է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսին, որին նախկինում աջակցել է։ Սակայն այժմ նահանգապետը դարձել է Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակիցը Հանրապետական ​​կուսակցության ղեկավարության համար, գրում է Euronews-ը։

Նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու իր մտադրության մասին ենթադրյալ հայտարարությունից ընդամենը մի քանի օր առաջ Truth սոցիալական կայքում հրապարակված մի շարք հաղորդագրություններում Թրամփն ասել է, որ Դեսանտիսն իրեն է պարտական 2018 թվականին ունեցած հաջողության ու քաղաքական վերելքի համար: Նա նահանգապետին անվանել է «միջակ քաղաքական գործիչ, որը խաղում է իր սեփական խաղերը»՝ թաքցնելով 2024 թվականի նախագահական հավակնությունները։

ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններում Դեսանտիսը Ֆլորիդայում մեծ տարբերությամբ՝ գրեթե 20 միավորով, առաջ անցավ դեմոկրատ մրցակից Չառլի Քրիստիից: Նահանգապետի մասին խոսում էին որպես 2024 թվականին Թրամփի ամենահզոր մրցակցի, եթե նա առաջադրվի նախագահի պաշտոնում: Փորձագետների խոսքով՝ միջանկյալ ընտրությունների արդյունքներն էլ ավելի են ամրապնդել այդ ենթադրությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում