ԴԴավիթ Մուրադյան

Կլիմայական համաժողովի նոր մարտահրավերները

Կլիմայական համաժողովի նոր մարտահրավերները

BBC-ն Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում ընթացող գլոբալ կլիմայական 27-րդ համաժողովին զուգահեռ հրապարակել է մտահոգիչ ուսումնասիրության տվյալներ: Աղբյուրի հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ 2022 թվականի արտանետումները կմնան ռեկորդային մակարդակի վրա: Ըստ փորձագետների զեկույցի՝ իրավիճակն ավելի կբարդանա՝ հաշվի առնելով COVID-ից հետո վերսկսված ավիափոխադրումների ծավալը:

Զեկույցում ասվում է, որ եթե արտանետումները մնան այդքան բարձր, ապա աշխարհը կկանգնի 9 տարում 50%-ով ավելի արագ գլոբալ ջերմաստիճանը 1,5 C-ով բարձրացման վտանգի շեմին: Միջին ջերմաստիճանն այժմ 1,1 C-ով գերազանցում է նախաարդյունաբերական մակարդակը, և այդ աճն արդեն իսկ այս տարի մեծ կլիմայական աղետների պատճառ է դարձել:

ՄԱԿ-ի պնդմամբ՝ եթե գլոբալ միջին ջերմաստիճանը բարձրանա ավելի քան 1,5C-ով, դա միլիոնավոր մարդկանց կկանգնեցնի կլիմայական պոտենցիալ կործանարար ազդեցությունների վտանգի առաջ: Գլոբալ ածխածնային նախագծի (GCP) զեկույցում օգտագործվել են էներգիայի օգտագործման ամսական տվյալները: Ըստ փորձագետների՝ այս տարի ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումները կավելանան 1%-ով: Դա բացարձակապես հակասում է ՄԱԿ-ի վերջին զեկույցին, ըստ որի՝ մինչև 2030 թվականը համաշխարհային արտանետումները պետք է նվազեն 45%-ով՝ ջերմաստիճանի բարձրացումը 1,5C-ից ցածր պահելու նպատակով:

Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում