ԳԳոհար Սարգսյան

Հետհաշվարկը սկսված է. «Մանկական Եվրատեսիլին» մնաց ընդամենը 30 օր

Հետհաշվարկը սկսված է. «Մանկական Եվրատեսիլին» մնաց ընդամենը 30 օր

Այսօր մայրաքաղաքի սրտում «Եվրատեսիլը» Հայաստան բերած Մալենան և մեր այս տարվա ներկայացուցիչ Նարե Ղազարյանը տվեցին հետհաշվարկի մեկնարկը:

 

 

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց Մալենային համաեվրոպական այս մրցույթը Հայաստան բերելու համար. «Միջոցառմանը հետևելու են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից: Սա իսկական տոն է մեր քաղաքի համար: Երևանի քաղաքապետարանը առանձնահատուկ է պատրաստվում քաղաքի տոնական ձևավորման ու լուսավորման ուղղությամբ: Այս տարի հենց «Մանկական Եվրատեսիլի» մասնակիցներն են վառելու հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը»:
 

 

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն էլ նշեց, որ այս ընթացքում մեծ աշխատանք է կատարվել, որպեսզի բոլորը մասնակից դառնան տոնին. «Ես հիշում եմ, թե մենք ինչ պատրաստություն էինք տեսնում մեկ տարի առաջ՝ «Մանկական Եվրատեսիլի» նախօրեին: Ամեն բան արեցինք, որ Մալենան հրաշալի ելույթ ունենա ու հաղթի: Այդպես էլ եղավ, հրաշքը պտտվեց, և այս մրցույթը եկավ Հայաստան: Առաջիկա մեկ ամսում քաղաքը կշնչի «Եվրատեսիլով»: Ակտիվ շրջանը սկսված է, շուտով կլինի նաև տոմսերի վաճառք: Շնորհակալ ենք ՀՀ Կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին և մեր բոլոր գործընկերներին աջակցության համար»:
 
 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, մասնակից երկրների դիվանագիտական ներկայացուցիչները, մրցույթի գործընկերներն ու «Եվրատեսիլի» երկրպագուները:

 
 

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Առաջին ալիքը կկազմակերպի տարբեր միջոցառումներ տոնական տրամադրությունը համաքաղաքացիներին և զբոսաշրջիկներին փոխանցելու համար:

 
 
Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում մրցույթի մասնակիցները կվառեն մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը:
 

 

Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում