ԷԷլեն Պետրոսյան

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը գումար կհատկացվի էլեկտրոնային շախմատի ժամացույցների և համակարգիչների ձեռքբերման համար

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը գումար կհատկացվի էլեկտրոնային շախմատի ժամացույցների և համակարգիչների ձեռքբերման համար

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից 9 մլն 941 հազար դրամ գումարի շրջանակում վերաբաշխում կատարելու որոշմանը:

Որոշմամբ նախատեսվում է նշված գումարը հատկացնել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի-տուն մարզադպրոցին, որով ձեռք կբերվեն էլեկտրոնային շախմատի ժամացույցներ և համակարգչային տեխնիկա:

Գույքի համար կազմվել է նախահաշիվ, և ստացվել են գնային առաջարկներ:

Էլեկտրոնային շախմատի ժամացույցների մեկ անձից գնման գործընթացը նախատեսվում է իրականացնել «Դոլֆին» համակարգչային սրահ ՍՊԸ-ից, քանի որ այն հանդիսանում է տվյալ մասնագիտացված ծառայությունն իրականացնող միակ ներկայացուցիչը Հայաստանում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում