ՎՎարդուհի Հարությունյան

Թեհրանը «Գազպրոմ»-ի հետ 40 միլիարդ դոլարի համաձայնագիր է ստորագրել. Իրանի նավթի նախարար

Թեհրանը «Գազպրոմ»-ի հետ 40 միլիարդ դոլարի համաձայնագիր է ստորագրել.  Իրանի նավթի նախարար

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության և աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ ռուսական «Գազպրոմի» միջև ստորագրվել է 40 միլիարդ դոլարի համաձայնագիր։

Օուջին նշել է, որ նավթամթերքների փոխանակումն արդեն սկսվել է՝ հույս հայտնելով, որ գազի փոխանակման պայմանագիրը կսկսի գործել այս ձմռանը։

Նախարարի խոսքով՝ Իրանը և Ռուսաստանը նաև 4 միլիարդ դոլար արժողությամբ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ հանքավայրերի զարգացման համար։ Նա ընդգծել է, որ այսօր Իրանում ներդրումներ են կատարել ռուսական խոշոր էներգետիկ ընկերությունները, ինչպիսիք են ZN Vostok-ը և Gazprom-ը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում