Ավարտվեց «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովը

Ավարտվեց «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովը

Աշխատանքներն ամփոփեց «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովը:  Փակման հանդիսավոր արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ հայ ժողովուրդն այսօր աշխարհին է ներկայանում անկախ Հայաստանով, անկախ Արցախով և զորեղ Սփյուռքով, Հայաստանը հետևողական և նախանձախնդիր է Սփյուռքի հետ կապերի ամրապնդման հարցում: Արդի աշխարհում հայ ժողովրդի ամենամեծ քննությունը Հայաստանի պետականության առօրյա կյանքի կազմակերպման գործն է:

Համաժողովը վստահաբար դառնում է հայ ազգային կազմակերպչական ներուժի համախմբման եւ դրա արդյունավետ կիրառմանը նպաստող բացառիկ իրադարձություն: Այս տարվա դիտողությունների ու առաջարկների հանրագումարը մեկն է. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին որպես գլխավոր նպատակ ընդունել մեր իրավուքնների վերականգնումը:

Համաժողովի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն, ճշգրտվեցին առաջիկա յոթ առաջնահերթությունները:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում