ԼԼիլիթ Ասատրյան

Այս տարի Հայաստանի և Իրանի միջև տնտեսական փոխանակումների ծավալի աճը կկազմի ավելի քան 40 տոկոս. Տիգրան Խաչատրյանը Թեհրանում է

Այս տարի Հայաստանի և Իրանի միջև տնտեսական փոխանակումների ծավալի աճը կկազմի ավելի քան 40 տոկոս. Տիգրան Խաչատրյանը Թեհրանում է

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նոյեմբերի 7-9-ն աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ նստած են and ներսում նկարն է

Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ ԻԻՀ նախագահի տեղակալ Մասուդ Միրքազեմի, ԻԻՀ ֆինանսների և տնտեսական հարցերով նախարար Էհսան Խանդուզիի և բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաների հետ:

Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են, ներսում and տեքստ, որում ասվում է «ISNA PHOTO Mohammadreza adreza Bolandi» նկարն է

Տիգրան Խաչատրյանի և Էհսան Խանդուզիի նոյեմբերի 8-ին կայացած հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել են հարևան երկրների միջև տնտեսական մի շարք առաջնահերթություններ, մասնավորապես՝ տարեկան 3 միլիարդ դոլարի առևտրի իրականացումը, ապրանքների փոխանակման ծավալը 5 միլիոն տոննայի հասցնելը, ինչպես նաև ֆինանսական, բանկային և առևտրային և մաքսային հարաբերությունների պարզեցումն ու զարգացումը:

Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ նստած են and ներսում նկարն է

Նախարար Խաչատրյանը ուրախությամբ նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իր առաջին այցի ընթացքում ծավալվել են արդյունավետ և կառուցողական քննարկումներ:

Իր խոսքում նախարարը կարևորել է Իրանի և Հայաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդումը. «Իրանի և Հայաստանի տնտեսական ու քաղաքական հարաբերությունները տասնամյակների պատմություն ունեն: Ընթացող բոլոր բանակցությունների հիմքը երկու երկրների միջև այս երկարատև համագործակցությունն է, և Հայաստանի և Իրանի առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակը 3 միլիարդ դոլարի հասցնելու նպատակադրումը վկայում է այս գլխավոր հիմքերի մասին»։

Հնարավոր է սա 1 անձ, նստած է, ներսում and տեքստ, որում ասվում է «ISNA PHOTO® Mohammadreza Bolandi» նկարն է

Անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական փոխանակումների ծավալի արձանագրված 25 տոկոս աճին, նախարարը ընդգծել է, որ այս տարի երկու երկրների միջև փոխանակումների ծավալի աճը կկազմի ավելի քան 40 տոկոս։

Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ կանգնած են, կոստյում and տեքստ, որում ասվում է «ISNA PHOTO Mohammadreza Bolandi» նկարն է

Հանդիպման ժամանակ Էհսան Խանդուզին ընգծել է. «Իրանի կառավարությունը շատ լուրջ է հետևում հարևան երկրների վարած տնտեսական քաղաքականությանը՝ շեշտը դնելով Կովկասյան տարածաշրջանի վրա, և ես հուսով եմ, որ մեր երկրների միջև 3 միլիարդ դոլարի առևտուր իրականացնելու նպատակը, որն արծարծվել է Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ, իրականացվելու է հենց այս կառավարության օրոք»։

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում