ՄՄարո Թարվերդյան

Արմեն Գրիգորյանը Մարչին Պշիդաչին է ներկայացրել անվտանգային իրավիճակի վերաբերյալ Հայաստանի մոտեցումները

Արմեն Գրիգորյանը Մարչին Պշիդաչին է ներկայացրել անվտանգային իրավիճակի վերաբերյալ Հայաստանի մոտեցումները

Լեհաստանի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է անվտանգության, ամերիկյան, ասիական և արևելյան քաղաքականության հարցերով պետքարտուղարի տեղակալ Մարչին Պշիդաչի հետ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ինչպես վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցելությունների, այնպես էլ տարբեր միջազգային հարթակների շրջանակներում երկկողմ հանդիպումների վերաբերյալ:

Անդրադառնալով տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի՝ ԱԽ քարտուղարը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է անվտանգային իրավիճակի վերաբերյալ Հայաստանի գնահատականներն ու մոտեցումները:

Երկուստեք կարևորվել է Լեհաստանի՝ որպես ԵԱՀԿ համանախագահող երկրի դերակատարումը տարածաշրջանային կայունությանը նպաստելու գործում:

Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրության շրջանակին առնչվող այլ հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում