ԼԼիլիթ Ասատրյան

Արդարադատության նախարարի տեղակալը ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի նիստին ներկայացրել է Ադրբեջանի հարձակման հետևանքները

Արդարադատության նախարարի տեղակալը ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի նիստին ներկայացրել է Ադրբեջանի հարձակման հետևանքները

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը Բրյուսելում համանախագահել է ՀՀ-ԵՄ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 12-րդ նիստը:

Հնարավոր է սա 9 մարդ, մարդիկ կանգնած են, էկրան and ներսում նկարն է

Նախարարի տեղակալը նիստի բացմանը ներկայացրել է 2022 թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա կատարած հարձակման հետևանքները, քաղաքացիական բնակչության թիրախավորումը, հայ զինծառայողների նկատմամբ առանձնակի դաժան վերաբերմունքի և խոշտանգումների, հայ ռազմագերիների արտադատական մահապատժի դեպքերը:

Արմենուհի Հարությունյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի՝ ամեն տարի փոխարինաբար Երևանում և Բրյուսելում անցկացվող նիստերը:

Նշված Ենթակոմիտեն լավագույն հարթակ է հանդիսանում Եվրոպական միությանը ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունում ընթացքի մեջ գտնվող մի շարք, մասնավորապես՝ դատական և իրավական, կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև  մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի, փողերի լվացման, կիբերհանցագործության դեմ պայքարի, իրավապահ մարմինների և հանցագործությունների կանխարգելման և այլ ուղղություններով ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկված և ընթացքի մեջ գտնվող քայլերը:  

Նախարարի տեղակալն  ընդգծել է, որ Ենթակոմիտեի նիստերը ավելի են ամրապնդում և խորացնում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առկա սերտ համագործակցությունը: Հարությունյանը ելույթում անդրադարձել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող՝  դատական և իրավական բարեփոխումների ընթացքին, դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների թափանցիկությանը, GRECO-ի հանձնարարականների կատարմանը, Ներքին գործերի նախարարության հիմնման գործընթացին, պարեկային ծառայության գործունեությանը, հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատությանը, իրավաստեղծ ոլորտի առաջնայնություններին, ՀՀ արադարադատության ակադեմիայում նոր օրենսդրության շրջանակներում իրականացվող դասընթացներին:

ԵՄ գործընկերները ողջունել են արդարադատության ոլորտի բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել աջակցելու դրանց շարունակականությանը:

Հարությունյանը նախօրեին մասնակցել է նաև ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում