ՎՎարդուհի Հարությունյան

Թուրքիան և ՄԱԿ-ը համակարգում են Ռուսաստանից հացահատիկի և պարարտանյութերի արտահանման աշխատանքները. Չավուշօղլու

Թուրքիան և ՄԱԿ-ը համակարգում են Ռուսաստանից հացահատիկի և պարարտանյութերի արտահանման աշխատանքները. Չավուշօղլու

Թուրքիան և ՄԱԿ-ը համակարգում են աշխատանքը «հացահատիկի գործարքի» շրջանակներում Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման մեկնարկի ուղղությամբ, որպեսզի արդարացնեն Մոսկվայի ակնկալիքները: Այս մասին Թուրքիայի խորհրդարանում 2023 թ. բյուջեի լսումների ժամանակ հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը բանակցություններ է վարում ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանման համար խոչընդոտների վերացման շուրջ։ Դրանք ամբողջությամբ չեն վերացվել։ Մենք գնահատում ենք, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել Ռուսաստանի ակնկալիքներն արդարացնելու համար»,- ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Չավուշօղլուն հավելել է, որ «հացահատիկի գործարքի», որի գործողության ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին, վերահաստատման անհրաժեշտություն չկա. կողմերի համաձայնությամբ այն ինքնաբերաբար կերկարաձգվի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում