ՄՄարիամ Մխիթարյան

Ֆինլանդիան մտադիր չէ միջուկային զենք տեղակայել իր տարածքում. նախագահ Նիինիստյո

Ֆինլանդիան մտադիր չէ միջուկային զենք տեղակայել իր տարածքում. նախագահ Նիինիստյո

Ֆինլանդիան չի պատրաստվում միջուկային զենք տեղակայել իր տարածքում ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո, հայտարարել է նախագահ Սաուլի Նիինիստյոն, հայտնում է РИА Новости-ն:

«Թեև մենք նախապես որևէ սահմանափակում չենք դնում ՆԱՏՕ-ին մեր անդամակցության հանդեպ, Ֆինլանդիան բացարձակապես մտադիր չէ միջուկային զենք տեղակայել իր տարածքում»,- ասել է պետության ղեկավարը և խոստովանել, որ ոչ ոք դեռևս նման բան չի էլ առաջարկել:

Ֆիննական լրատվամիջոցները հոկտեմբերի վերջին գրել էին, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի  միանալու մասին օրինագիծը գործնականում որևէ սահմանափակում չի պարունակում երկրի տարածքում ռազմակայանների կամ զանգվածային ոչնչացման զենքերի տեղակայման վերաբերյալ։

Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էին ներկայացրել մայիսին՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆոնին։ Դաշինքի անդամ 30 երկրից 28-ն արդեն ընդունել են դրական որոշում, բացառությամբ Թուրքիայի և Հունգարիայի։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դաշինքի հետագա ընդլայնումը չի ապահովի Եվրոպայի անվտանգությունը։ Միևնույն ժամանակ, Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ չի դառնա գոյության սպառնալիք Ռուսաստանի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում