ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն ավելի շատ կախված է Չինաստանից, քան Ռուսաստանից. Բորել

ԵՄ-ն ավելի շատ կախված է Չինաստանից, քան Ռուսաստանից. Բորել

Եվրամիությունն ավելի շատ կախված է Չինաստանի մատակարարումներից, քան Ռուսաստանի, ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Չինաստանն առանցքային դեր է խաղում մատակարարման բազմաթիվ շղթաներում: «Դեպի կանաչ տնտեսություն» վերափոխման ռազմավարության մեջ Չինաստանից մեր կախվածությունը գերազանցում է Ռուսաստանի հանածո վառելիքից կախվածությանը»,- նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ Բորելի՝ ԵՄ-ն Չինաստանի մագնեզիումի և հազվագյուտ հողային մետաղների մատակարարման 90%-ի և արևային մարտկոցների 80%-ի կարիքն ունի:

Ավելի վաղ Sputnik ռադիոն հայտնել էր, որ ԵՄ-ի բարեկեցությունը, ըստ Բորելի, հիմնված է Ռուսաստանից էժան էներգիայի վրա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում