Հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերն ու հայկական զինուժի դիրքերը

Հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերն ու հայկական զինուժի դիրքերը

Փետրվարի 5-ի գիշերը ադրբեջանական դիրքերից կրակել են Տավուշի մարզի սահմանային գրեթե բոլոր ուղղություններով: Կրակել են ոչ միայն հայկական դիրքերի, այլեւ բնակավայրերի վրա:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է տեղեկությունը: Նա նշել է, որ  հրաձգային, ինչպես նաեւ ծանր տեխնիկայով կրակել են մոտ 200 անգամ: Հայկական զինուժի ստորաբաժանումները պատասխանել են ոչ բոլոր կրակոցներին: Գնդակոծվել են հիմնականում այն դիրքերը, որտեղից արձակվել են կրակոցներ:

Ադրբեջանական կողմից Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի ուղղությամբ կրակոցների պատճառով զոհվել է նույն գյուղի բնակիչ, 60-ամյա Վանիկ Ղուկասյանը: Վնասվել են Տավուշի մարզի Բաղանիս գյուղի գազատար խողովակը եւ բնակելի տները:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում