ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինի հետ պայմանավորվել ենք անվճար հացահատիկ մատակարարել Աֆրիկային. Էրդողան

Պուտինի հետ պայմանավորվել ենք անվճար հացահատիկ մատակարարել Աֆրիկային. Էրդողան

Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել անվճար հացահատիկ և պարարտանյութ ուղարկել աֆրիկյան աղքատ երկրներ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Hürriyet թերթը։

Նրա խոսքով՝ այս մասին նա պայմանավորվել է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։

«Վլադիմիր Պուտինի հետ համակարծիք ենք, որ Աֆրիկան պետք է օգուտ ստանա հացահատիկի միջանցքից: Ամոթալի է, որ Արևմուտքը փորձում է մարդասիրության դասեր տալ աշխարհին, միաժամանակ անտեսում է աֆրիկացիների տառապանքը»,- ասել է Էրդողանը։

Ավելի վաղ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարը հայտնել էր, որ սևծովյան միջանցքով արդեն անցել է պարենամթերքով բեռնված 421 նավ, եվրոպական երկրները ստացել են այդ բեռների 61%-ը, ասիական երկրները՝ 20%-ը, իսկ Աֆրիկան՝ միայն 13%-ը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում