ՄՄարիամ Մխիթարյան

Թեհրանն արձագանքել է Իրանի «ազատագրման» մասին Բայդենի խոսքին

Թեհրանն արձագանքել է Իրանի «ազատագրման» մասին Բայդենի խոսքին

Իրանն ազատագրվել է տասնամյակներ առաջ՝ հայտարարել է նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Իրանը «ազատագրելու» մտադրության մասին խոսքի, հայտնում է IRNA-ն։

«Իրանն ազատագրվել է 43 տարի առաջ, և վճռական է, որ այլևս ձեզ գերի չդառնա»,- ասել է Ռայիսին՝ Թեհրանում 1979 թվականին Իսլամական հեղափոխության կողմնակիցների կողմից ամերիկյան դեսպանատան գրավման մասին իր ելույթում:

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Բայդենը քարոզարշավի ժամանակ խոստացել է «ազատագրել» Իրանը։ «Մի՛ անհանգստացեք, մենք ազատագրելու ենք Իրանը: Նրանք շատ շուտով իրենք իրենց կազատագրեն»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ ի նկատի ունի։

Ըստ Bloomberg-ի՝ Բայդենը Կալիֆոռնիայում կայացած ելույթի ժամանակ խոսել է ամերիկացի վետերանների համար առողջապահական խնամքի հասանելիության վիճակի մասին, բայց հետո անսպասելի անցել է իրանական թեմային՝ պատասխանելով հարցը բարձրացնելու վերաբերյալ ներկաներից մեկի կոչին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում