ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն ցանկանում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները փոխանցել Ուկրաինային. Bloomberg

ԵՄ-ն ցանկանում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները փոխանցել Ուկրաինային. Bloomberg

Եվրամիությունը ցանկանում է քննարկել Ռուսաստանի բանկի սառեցված ակտիվներն Ուկրաինայի վերականգնման համար օգտագործելու հնարավորությունը, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հոդվածում նշվում է, որ այս հարցի քննարկումն այժմ վաղ փուլում է։ Իրավաբան փորձագետներին հանձնարարվել է ուսումնասիրել այս գաղափարի իրականացման հնարավոր ուղիները, արդյոք իրավաբանորեն թույլատրելի՞ է օգտագործել Ռուսաստանի բանկի սառեցված ակտիվների մի մասն Ուկրաինայի վերականգնման ֆինանսավորման համար, հայտնում է Bloomberg-ը:

Գործակալության զրուցակիցներից մեկը պարզաբանել է, որ դիտարկվում են միայն Եվրոպայում սառեցված ակտիվների օգտագործման տարբերակները:

«ԿԲ-ի ակտիվների բռնագանձումը կարող է իրավաբանական ականապատ դաշտ դառնալ, իսկ տարբերակների դիտարկումից մինչև իրագործման ճանապարհը շատ երկար է»,- ընդգծում է գործակալությունը և հավելում, որ «ԵՄ-ն այս թեման բարձրացրել է ԱՄՆ-ի հետ շփումների ժամանակ: Այնուամենայնիվ, պարզ չէ՝ արդյոք Բայդենի վարչակազմը պատրա՞ստ է ռուսական դոլարային ակտիվների հետ կապված նման քայլերին: Մայիսին ԱՄՆ գանձապետարանը մտավախություն հայտնեց, թե նման նախադեպը կհանգեցնի նրան, որ այլ երկրների կենտրոնական բանկերը չեն ցանկանա իրենց ակտիվները պահել ԱՄՆ-ում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում