ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն բարձր է գնահատել ՀՀ և Ադրբեջանի սահմանային հարցերով հանձնաժողովների հանդիպման կառուցողական մթնոլորտը

ԵՄ-ն բարձր է գնահատել ՀՀ և Ադրբեջանի սահմանային հարցերով հանձնաժողովների հանդիպման կառուցողական մթնոլորտը

Բրյուսելում կայացել է ԵՄ հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ նիստը՝ հայտնում է Եվրամիության պաշտոնական կայքը։

Հանդիպումը հաջորդել է բրյուսելյան եռակողմ հանդիպումների ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին։

Կայքում հրապարակված հաղորդագրությունում նշված է, որ ԵՄ-ն բարձր է գնահատել վերջին հանդիպման կառուցողական մթնոլորտը և կողմերի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը սահմանների հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև բարելավելու իրավիճակն անվտանգության ոլորտում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում