ՎՎարդուհի Հարությունյան

Լատվիայի և Բելառուսի սահմանին արտակարգ դրությունը երկարաձգվել է

Լատվիայի և Բելառուսի սահմանին արտակարգ դրությունը երկարաձգվել է

Լատվիայի և Բելառուսի սահմանին արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև 2023 թվականի փետրվարի 10-ը։

«Լիտվայի և Լեհաստանի իրավասու մարմինները շարունակում են Բելառուսի տարածքից սահմանն ապօրինի հատելու փորձեր արձանագրել: Հաշվի առնելով այդ փաստը՝ Լատվիան կպաշտպանի իր սահմանները ուժեղացված ռեժիմով»,- ասված է երկրի կառավարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ 2021 թ. ի վեր լատվիացի սահմանապահները կանխել են սահմանը ապօրինի հատելու ավելի քան 7500 փորձ։ Լեհաստանի ներքին գործերի նախարարն էլ հայտնել է, որ մեկ ամսվա ընթացքում լեհ-բելառուսական սահմանին էլեկտրոնային պատնեշ կտեղադրվի։ Մարիուշ Կամինսկին ընդգծել է նաև Լեհաստան-Ռուսաստան սահմանի ամրապնդման անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է, որ Կալինինգրադի հետ սահմանին նույնպես էլեկտրոնային պատնեշ կտեղակայվի:

Ռուսական կողմն արձագանքել է այս մտադրությանը. Կալինինգրադի իշխանությունները հիշեցրել են, որ Լեհաստանի հետ սահմանին մետաղյա պարիսպ արդեն տեղադրված է, այն կառուցել է ռուսական կողմը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում