Փոստով դեղի առաքումը մաքսանենգություն է

Փոստով դեղի առաքումը մաքսանենգություն է

Չի կարելի փոստով, ծանրոցով դեղեր ստանալ արտասահմանից, անգամ եթե այդ պրեպարատները ծանր հիվանդի համար նախատեսված ուժեղ ցավազրկողներ են: Թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի պես երկրի սահմանով դեղերի տեղափոխումը խիստ վերահսկվում է՝ տեղեկացնում են Պետեկամուտների կոմիտեից: Խախտումը և՛ Հայաստանը, և՛ ԵԱՏՄ-ն որակում են մաքսանենգություն: Ֆրանսիայից, Բելգիայից, Իտալիայից, վերջին շրջանում նաև ԱՄՆ-ից ուղարկված ծանրոցների 95 դեպքով 2017-ին հարուցվել են քրեական գործեր: 2018թ. հունվարին դեղ է հայտնաբերվել 8 ծանրոցում:

Զգուշացրեք դրսում ապրող ձեր բարեկամներին ծանրոցով դեղ չուղարկել՝ քաղաքացիներին հորդորում են ՊԵԿ-ից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում