ԴԴավիթ Մուրադյան

Սեուլը Փհենյանի հարձակումներին պատասխանել է իր երեք հրթիռների արձակմամբ

Սեուլը Փհենյանի հարձակումներին պատասխանել է իր երեք հրթիռների արձակմամբ

Հարավային Կորեան երեք հրթիռ է արձակել Ճապոնական ծովի միջազգային ջրերի ուղղությամբ՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումների: Այդ մասին հաղորդել է Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեն: Այսօր Հյուսիսային Կորեան առնվազն 10 հրթիռ է արձակել Ճապոնական և Դեղին ծովերի ուղղությամբ: 

Սակայն հրթիռներից մեկը հատել Է Հարավային Կորեայի հետ պետական ծովային սահմանը, թռել Ուլինդո հարավկորեական կղզու ուղղությամբ և ծովն ընկել կղզուց 167 կմ հեռու: Եվս մեկը ծովն է ընկել Ճապոնական ծովի ափին՝ Կանվոնդո նահանգից  57 կմ հեռու: Նախագահ Յուն Սուկ Յոլը դատապարտել է Փհենյանի այդ գործողությունները՝ դրանք համարելով Հարավային Կորեայի ինքնիշխան տարածքի խախտում, և կարգադրել  շտապ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հյուսիսին ստիպի՝ «պատասխանատվություն կրել  սադրանքների համար»: 

Հատկանշական է, որ արձակումները համընկել են Կորեական թերակղզու շրջանում ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զինված ուժերի ընդգրկուն համատեղ զորավարժությունների հետ: Փհենյանը նախօրեին նախազգուշացրել է, որ կարող է վճռական միջոցներ ձեռնարկել ի պատասխան վարժանքների անցկացման:

Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում