ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը հայտարարել է հացահատիկի գործարքին իր մասնակցությունը վերսկսելու մասին

Ռուսաստանը հայտարարել է հացահատիկի գործարքին իր մասնակցությունը վերսկսելու մասին

Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի գործարքի իրականացումը, որը դադարեցվել էր Սևաստոպոլում տեղի ունեցած հարձակումներից հետո։ Այս մասին ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունը ներկայացնում է РБК-ն։

Գործակալության տվյալներով՝ ռուսական կողմը գրավոր երաշխիքներ է ստացել Ուկրաինայից՝ Կիևը խոստացել է հացահատիկային միջանցքը և ուկրաինական նավահանգիստները չօգտագործել Մոսկվայի դեմ ռազմական գործողությունների համար։ Ուկրաինան նաև հավաստիացրել է, որ «ծովային հումանիտար միջանցքը կօգտագործվի միայն «Սևծովյան նախաձեռնության» դրույթներին և դրա հետ կապված կանոնակարգերին համապատասխան»:

Գործարքին հնարավոր է եղել վերադառնալ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ, հավելել են ՊՆ-ում։ «Ռուսաստանի Դաշնությունը համարում է, որ այս պահին ստացված երաշխիքները բավարար են թվում, և վերսկսում է համաձայնագրի իրականացումը»,- հավելել են նախարարությունից։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ զրույցում հայտնել էր, որ հացահատիկի գործարքին Մոսկվայի մասնակցության վերականգնման համար Կիևը պետք է ապահովի անվտանգության երաշխիքներն ու հրաժարվի պայմանագրի դրույթներն օգտագործել իր ռազմական նպատակների համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում