ԼԼիլիթ Ասատրյան

Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները հետաքրքրվել են Հյուսիս-հարավ միջանցքի վերաբերյալ Կառավարության տեսլականով

Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները հետաքրքրվել են Հյուսիս-հարավ միջանցքի վերաբերյալ Կառավարության տեսլականով

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը հոկտեմբերի 28-ին հանդիպում են ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչների հետ:

Նախարարի տեղակալը ներկայացրել է ճանապարհաշինության ոլորտում կատարված աշխատանքները: ԵՄ Արևելյան հարևանության երկրներում պետական հատվածի գործունեության համար պատասխանատու Ռաֆալ Ռիբացկին և ԵՆԲ-ի վարկային գծով պատասխանատու Ստեֆանի Գիհարդ-Բրենդը հետաքրքրվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերաբերյալ Կառավարության տեսլականով:

Քրիստինե Ղալեչյանը խոսել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքում իրականացված և կատարվելիք աշխատանքներից և շեշտել այդ ճանապարհի կենսական անհրաժեշտությունը պետության համար:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են Տրանշ 5-(Գյումրիի շրջանցիկ և Գյումրի-Բավրա հատված, ընդհանուր երկարությունը՝ շուրջ 60 կմ) ծրագրի կատարման ընթացքը և դրա իրականացմանն ուղղված հետագա քայլերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում