ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստան ենք եկել որպես Հայաստանի ընկերներ. Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ԱԺ-ում

Հայաստան ենք եկել որպես Հայաստանի ընկերներ. Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ԱԺ-ում

Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն իրենց օբյեկտիվ հայտարարություններով և քայլերով նպաստում են տարածաշրջանում կայունության պահպանմանը՝ ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի,  Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի և Լարս Պատրիկ Բերգի հետ նոյեմբերի 1-ի հանդիպման ժամանակ:

Պետեր վան Դալենը նշել է, որ իրենք Հայաստան են եկել որպես Հայաստանի ընկերներ և այցի շրջանակում կլինեն նաև Սյունիքի մարզում:

Պատգամավորները քննարկել են հարցերի լայն շրջանակ, անդրադարձել Եվրախորհրդարանում առաջիկայում քննարկվելիք Հայաստանի մասին զեկույցին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն կապերի հետագա ընդլայնմանն առնչվող խնդիրներին:

Հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Արսեն Թորոսյանը և Սոնա Ղազարյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում