Նյու Յորքում կայացավ «Գրեմմիի» հոբելյանական 60-րդ մրցանակաբաշխությունը

Նյու Յորքում կայացավ «Գրեմմիի» հոբելյանական 60-րդ մրցանակաբաշխությունը

60-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխությանն աստղերը ներկայացել են սպիտակ վարդերով՝ ի նշան սեռական բռնության դեմ բողոքի։ 2003-ից ի վեր այն առաջին անգամ անցկացվել է Նյու Յորքում՝ Լոս Անջելեսի փոխարեն: Միանգամից 7 անվանակարգում հաղթող է ճանաչվել Բրունո Մարսը՝ «Լավագույն ալբոմ», «Տարվա ձայնագրություն» (24K Magic), «Տարվա երգ» (That’s What I Like), «R&B ալբոմ», «R&B երգ», «Լավագույն կատարում», «Լավագույն ոչ դասական ալբոմի հնչյունավորում»: Ռեփեր Ջեյ Զին ներկայացված է եղել 8 անվանակարգում և որևէ մրցանակի չի արժանացել: Առանց «Գրեմմի» արձանիկի է մնացել նաև YouTube-ում դիտումների քանակով ռեկորդ սահմանած Despacito երգը:

Ամերիկացի ռեփեր Քենդրիք Լամարն արժանացել է 4 Գրեմմիի՝ «Լավագույն ռեփ ալբոմ» (Damn), «Լավագույն ռեփ կատարում» (Loyalty), «Լավագույն տեսահոլովակ» (HUMBLE.), «Լավագույն ռեփ երգ» (HUMBLE.) անվանակարգերում:
 
«Լավագույն ռոք երգ» անվանակարգում հաղթել է Foo Fighters խմբի Run ստեղծագործությունը, իսկ «Լավագույն ռոք կատարումը» Լեոնարդ Կոհենինն է (You Want It Darker):

«Լավագույն փոփ սոլո կատարում» անվանակարգում հաղթել է բրիտանացի Էդ Շիրանը՝ Shape of you երգով: Նրա Divide ալբոմն էլ ճանաչվել է «Լավագույն փոփ վոկալ ալբոմ»։

Հաղթողների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ «Գրեմմիի» պաշտոնական կայքում։

«Գրեմմի» 60-րդ երաժշտական մրցանակաբաշխության կրկնությունը Առաջին ալիքի եթերում կցուցադրվի հունվարի 30-ին՝ ժամը 22։15-ին։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում