Ոստիկանները հայտնաբերել են տերմինալ գողացած երիտասարդին

ԱԱրսեն Մկրտչյան

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 15-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի Թետչերի փողոցում գլխարկով ու բժշկական դիմակով ինչ-որ մեկը, առանց համարանիշերի մեքենայով, մոտենում է շենքին, կայանում մեքենան և, բառի բուն իմաստով, անշտապ գողություն անում։ Գողոնն էլ՝ վճարային տերմինալ։

Կրկին որևէ շտապողականություն չցուցաբերելով՝ գողոնը դնում է մեքենան ու հեռանում։
Երբ դեպքից շուրջ երկու ժամ անց նկատում են, որ վճարային տերմինալը չկա, զանգում են ոստիկանություն։

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները սկսում են ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Կային որոշ հանգամանքներ, որոնք դժվարացնում էին հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել. տղամարդու դեմքը ոչ ոք չէր տեսել, մեքենայի վրա չկային համարանիշեր։ Հստակ էր միայն մակնիշը։

Նախ պարզվեց, թե մեքենան որ փողոցներով է ընթացել, զուգահեռ ստացվեցին նաև օպերատիվ տեղեկություններ։ Պարզվեց նաև, որ մեքենան վարձակալած էր։ Ճշտվեց վարձակալողի ինքնությունը՝ Սարակապ գյուղի 25-ամյա մի բնակիչ էր։ Հոկտեմբերի 28-ին Մուշի ոստիկանները նրան հայտնաբերեցին Գյումրիում, ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, տեղափոխեցին բաժին։
Պարզվեց, որ ձերբակալվածը վճարային տերմինալը տեղափոխել էր Սավոյան փողոցի դաշտամիջյան հատված, ապա դրամապահոցից հանել 252 հազարն ու հեռացել։ Տերմինալը հայտնաբերվել է։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում