ՊԲ արեւելյան ուղղության մարտական հենակետերից մեկում ժամկետային զինծառայող է զոհվել

ՊԲ արեւելյան ուղղության մարտական հենակետերից մեկում ժամկետային զինծառայող է զոհվել

Փետրվարի լույս 5-ի գիշերը եւ անցած ամբողջ օրվա ընթացքում թշնամին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Ժամը 16:15-ին ՊԲ արեւելյան ուղղության մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վնասվածք է ստացել զինծառայող, 1990-ին ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են համարժեք գործողությունների, որոնց հետեւանքով հակառակորդը եւս կրել է կորուստներ: Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Շեքսպիր Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում