ՄՄարիամ Մխիթարյան

Շոյգուն Պուտինին զեկուցել է Ռուսաստանում մասնակի զորահավաքի ավարտի մասին

Շոյգուն Պուտինին զեկուցել է Ռուսաստանում մասնակի զորահավաքի ավարտի մասին

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է մասնակի զորահավաքի ավարտի մասին, հայտնում է РИА Новости-ն:

«Քաղաքացիներին իրազեկումը դադարեցվել է։ Ձեր կողմից սահմանված առաջադրանքը՝ 300 հազար մարդու զորահավաքը, կատարված է»,- ասել է Շոյգուն՝ հավելելով, որ զինկոմիսարիատները զորքերի համալրումը կշարունակեն՝ ընդունելով միայն կամավորներին ու պայմանագրային ծառայության թեկնածուներին:

Ըստ ՊՆ ղեկավարի՝ այժմ վերապատրաստում է անցնում զորակոչված է 218000 մարդ։ 82000-ն ավարտել են  վարժանքները և ուղարկվել ռազմական գործողությունների գոտի, նրանցից ավելի քան 41000-ը գործում են ստորաբաժանումների կազմում։ Ռազմական գործողությունների մասնակիցները կստանան վետերանի կարգավիճակ և սոցիալական երաշխիքների համապատասխան փաթեթ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում