ՎՎարդուհի Հարությունյան

Աշխարհի ապագան մասամբ կախված է Վաշինգտոնի ու Պեկինի մրցակցությունից. Բլինքեն

Աշխարհի ապագան մասամբ կախված է Վաշինգտոնի ու Պեկինի մրցակցությունից. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ աշխարհի ապագան մասամբ կախված է ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցությունից:

«Չինաստանի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են: Մեր միջև մրցակցություն կա, աշխարհի ապագան մասամբ կախված է այդ մրցակցությունից և Վաշինգտոնի ու Պեկինի հարաբերությունների դինամիկայից»,- ընդգծել է պետքարտուղարը, հավելել՝ ամերիկյան իշխանությունները չեն ցանկանում զսպել Չինաստանին, բայց և վճռականորեն կպաշտպանեն երկրի շահերն ու արժեքները:

ԱՄՆ-Չինաստան հարաբերություններին անդրադարձել է նաև Սի Ծինփինը: Նա նշել է, որ Պեկինը պատրաստ է ջանքեր գործադրել ԱՄՆ-ի հետ խաղաղ գործակցություն ապահովելու ուղղությամբ։

Սի Ծինփինի համոզմամբ՝ Պեկինը և Վաշինգտոնը պետք է գտնեն հարաբերությունները զարգացնելու ճիշտ ճանապարհը, ինչը կնպաստի աշխարհում կայունության հաստատմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում