ՎՎարդուհի Հարությունյան

Իսրայելի կառավարությունը հաստատել է Լիբանանի հետ ծովային սահմանի հաստատման մասին պայմանագիրը

Իսրայելի կառավարությունը հաստատել է Լիբանանի հետ ծովային սահմանի հաստատման մասին պայմանագիրը

Իսրայելի կառավարությունը հաստատել է Լիբանանի հետ ծովային սահմանի հաստատման մասին պայմանագիրը, որը կնքվել է ԱՄՆ աջակցությամբ:

«Ամեն օր չէ, որ թշնամի պետությունը ամբողջ միջազգային հանրության առաջ ճանաչում է Իսրայելի պետությունը գրավոր համաձայնագրով։ Ամեն օր չէ, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան մեր կողքն են կանգնում և տնտեսական ու անվտանգային երաշխիքներ են տրամադրում այդ համաձայնագրի վերաբերյալ»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը նախարարների կաբինետի հատուկ նիստից առաջ:

Նիստից հետո Լապիդը ստորագրել է համաձայնագիրը և նշել, որ այն նպաստում է Իսրայելի անվտանգության ամրապնդմանն ու նրան ավելի շատ ազատություն է տալիս «Հեզբոլլահի» դեմ պայքարում և հյուսիսից սպառնալիքներին հակազդելու գործում:

Ավելի վաղ պայմանագիրը հաստատել էր Լիբանանի կառավարությունը, այն ստորագրել էր նախագահ Միշել Աունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում