ԼԼիլիթ Ասատրյան

Նպաստավոր պայմաններ են ստեղծվում Հայաստանում իրենց բիզնեսը զարգացնել ցանկացող օտարերկրյա ընկերությունների համար. Սինանյան

Նպաստավոր պայմաններ են ստեղծվում Հայաստանում իրենց բիզնեսը զարգացնել ցանկացող օտարերկրյա ընկերությունների համար. Սինանյան

«Եվրոպա-Հայաստան 2022» բիզնես ֆորումը տեղի է ունեցել Բուլղարիայի մայրաքաղաքում՝ Եվրոպայի հայերի միության նախաձեռնությամբ: Այդ մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարարի գրասենյակից:

 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են, կոստյում and տեքստ, որում ասվում է «Business Forum OPE- ARM 2022" OT FIA BU RINEL RI AL 3To» նկարն է

 

Եվրոպայի հայերի միության համայնքային կառույցներից երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Բելգիայից, Իսպանիայից և Բուլղարիայից մասնակցություն են ունեցել ֆորումին:
 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ կանգնած են, կոստյում and ներսում նկարն է
 

Ֆորումին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը և տարբեր երկրներից ժամանած գործարար աշխարհի ներկայացուցիչներ:

 

ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանը ողջունելով ներկաներին, հույս է հայտնել, որ Եվրոպայի հայերի միության առաջին պաշտոնական ֆորումը կարևոր հարթակ կդառնա և կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը։

 

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է պետության կողմից իրականացվող ծրագրերը և նշել, որ նպաստավոր պայմաններ են ստեղծվում օտարերկրյա ընկերությունների համար, որոնք ցանկություն կհայտնեն Հայաստանում զարգացնել իրենց բիզնեսը:

 

Բացի այդ, երկուստեք կարևորվել է Հայաստան-Եվրոպա հարաբերությունների զարգացումը Եվրոպայի ներդրողների ներգրավմամբ ՏՏ ոլորտում, ինչպես նաև Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման, Հայաստան-ԵՄ տնտեսական, գիտական և մշակութային սերտ կապերի հաստատմանը նվիրված հարցերը և Երևան-Սոֆիա ուղիղ չվերթերի վերականգնումը:

 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 

Մանրամասն տեղեկությունները՝ այստեղ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում