ԳԳոհար Սարգսյան

Մեզ համար մեր երկրի ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը կարմիր գիծ են. Հասմիկ Հակոբյան

Մեզ համար մեր երկրի ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը կարմիր գիծ են. Հասմիկ Հակոբյան

«Հայաստանն ազատ ու ժողովրդավար երկիր է, սակայն դրա համար մենք շատ բարձր գին ենք վճարում, այն է՝ պատերազմը, սակայն մեզ համար մեր երկրի ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը կարմիր գիծ են»,- այս մասին Կանադա պաշտոնական այցի շրջանակներում ասել եմ Կանադայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Էնթոնի Ռոտային: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

 
«Ներկայացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի սանձազերծած պատերազմը՝ նշել եմ, որ միջազգային գործընկերները հատկապես դրանից հետո Հայաստանը բնորոշում են որպես ժողովրդավար փոքրիկ կղզի թուրքական մեծ ծովում, որին պետք է պաշտպանել: Հանդիպմանը հատկապես կարևորել եմ ժողովրդավար երկրների դերն ավտորիտար Ադրբեջանից մեր «ժողովրդավար կղզու» պաշտպանության հարցում:
 

Անդրադարձել ենք նաև հայ-կանադական բարեկամության, Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման, միջխորհրդարանական կապերի ամրապնդման և այլ հարցերի»,- գրել է պատգամավորը:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում