ՄՄանե Գևորգյան

Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 21 ՃՏՊ. 5 մարդ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել

Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 21 ՃՏՊ. 5 մարդ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 60 դեպք:

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, թմրանյութի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության՝ 4, սառը զենքի հայտնաբերման՝ 3, ապօրինի ծառահատման, ընտանեկան բռնության և ֆիզիկական ներգործության՝ 2-ական, անձի առևանգման, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, պաշտոնական անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, մշակութային հուշարձաններ վնասելու և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 5 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում