ՎՎարդուհի Հարությունյան

Ադրբեջանի բանակում «թուրքական մոդելը» հաջողությամբ ներդրվել է և ցույց տրվել վերջին մարտերի ժամանակ. Հասանով

Ադրբեջանի բանակում «թուրքական մոդելը» հաջողությամբ ներդրվել է և ցույց տրվել վերջին մարտերի ժամանակ. Հասանով

Ադրբեջանական բանակը հետաքրքրված է Թուրքիայի Saha Expo ցուցահանդեսում ներկայացված սպառազինության մեծ մասով. դրանց հետ կապված՝ արդեն պայմանագրեր են կնքվել: Այս մասին հայտնել է աշխատանքային այցով մեկնել է Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

«Հատուկ կցանկանայի նշել, որ վերջին տարիներին Թուրքիայում մեծ աշխատանք է տարվում սպառազինությունների արտադրության ոլորտում։ Դա մեզ ուրախացնում է»,- ընդգծել է Հասանովը։

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոսել է նաև ադրբեջանական բանակում «թուրքական մոդելի» ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքի մասին. «Աշխատանքի մեծ մասը կատարված է: Փոխվել է կազմակերպական-հաստիքային կառուցվածքը, համակարգը, կառավարումը։ Դա հաջողությամբ ներդրվել է և ցույց է տրվել վերջին մարտերում»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում